Հղիություն, ծննդաբերություն
|
Ճիշտ ընտրություն
Արհեստական վիժումից (աբորտ) հետո Դուք, անշուշտ, հարցեր կունենաք Ձեր առողջական վիճակի վերաբերյալ, նաև թե ապագայում ինչպես կարելի է խուսափել անցանկալի հղիությունից։...
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ |
||||||||||||||||||||||||||||||||||
ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
|
||||||||||||||||||||||||||||||||||
Ի՞նչ կարող եք ակնկալել նման միջամտությունից հետո | ||||||||||||||||||||||||||||||||||
Աբորտին հաջորդող առաջին 3-4 օրերի ընթացքում Դուք կարող եք ունենալ. | ||||||||||||||||||||||||||||||||||
կծկանքանման ցավեր, | ||||||||||||||||||||||||||||||||||
քսվող բնույթի արյունային արտադրություն, | ||||||||||||||||||||||||||||||||||
թեթև սրտխառնոց կամ փսխում, | ||||||||||||||||||||||||||||||||||
տրամադրության անկում կամ դեպրեսիա։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Ինչպիսի՞ խնամք է Ձեզ անհրաժեշտ | ||||||||||||||||||||||||||||||||||
հանգիստ, | ||||||||||||||||||||||||||||||||||
առողջ սնունդ, | ||||||||||||||||||||||||||||||||||
չբարձրացնել ծանր իրեր, | ||||||||||||||||||||||||||||||||||
չկատարել ներլվացումներ, | ||||||||||||||||||||||||||||||||||
խուսափել սեռական հարաբերությունից առաջին 7 օրերի ընթացում, | ||||||||||||||||||||||||||||||||||
չօգտագործել տամպոններ առաջին 7 օրերի ընթացում, | ||||||||||||||||||||||||||||||||||
կատարել բժշկի նշանակումները։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Անմիջապես դիմե՛ք բժշկի, եթե ունեք. | ||||||||||||||||||||||||||||||||||
արյունային արտադրություն, որը 2 ժամում թրջում է 2 հիգիենիկ տակդիր, | ||||||||||||||||||||||||||||||||||
բարձր ջերմություն, դող, | ||||||||||||||||||||||||||||||||||
սրտխառնոց և/կամ փսխում, | ||||||||||||||||||||||||||||||||||
տհաճ հոտով հեշտոցային արտադրություն, | ||||||||||||||||||||||||||||||||||
դաշտանային ցիկլի բացակայություն 6 շաբաթվա ընթացքում, | ||||||||||||||||||||||||||||||||||
արտահայտված ընկճվածություն։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Ե՞րբ կվերականգնվի Ձեր դաշտանային ցիկլը | ||||||||||||||||||||||||||||||||||
Ձեր դաշտանային ցիկլը կվերականգնվի աբորտից հետո 4-6 շաբաթվա ընթացքում։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Ե՞րբ է հնարավոր հղիանալ արհեստական վիժումից հետո | ||||||||||||||||||||||||||||||||||
Աբորտից հետո հղիանալու կարողությունը վերականգնվում է 9-11-րդ օրում։ Անցանկալի հղիությունից խուսափելու համար զրուցեք բժշկի հետ ժամանակակից հակաբեղմնավորման մեթոդների մասին։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Ներարգանդային պարույր (ՆԱՊ) | ||||||||||||||||||||||||||||||||||
ՆԱՊ-ը արգանդի մեջ տեղադրվող փոքրիկ պլաստիկ հարմարանք է, որի ամենատարածված տեսակները պարունակում են պղինձ, արծաթ կամ պրոգեստին (սինթետիկ հորմոն)։ ՆԱՊ-Ը դժվարեցնում է սերմնաբջիջների տեղաշարժը, նվազեցնում է ձվաբջջի բեղմնավորման ունակությունը և կանխում բեղմնավորված ձվաբջջի ներդրումն ու սերտաճը արգանդի լորձաթաղանթում։ | ||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||
Պահպանակներ | ||||||||||||||||||||||||||||||||||
Ժամանակակից պահպանակները պատրաստված են լատեքսից, լինում են տարբեր չափերի և գույների, քսայուղերով կամ առանց դրանց։ Քսայուղերը կարող են պարունակել սերմնասպան նյութեր։ Պահպանակները կանխում են սերմնահեղուկի մուտքը հեշտոց, այդպիսով կանխելով հղիությունը և սեռավարակների փոխանցումը։ Մի օգտագործեք պահպանակը, եթե տուփը պատռված է, պահպանակը չորացած է կամ կպչուն։ Մի օգտագործեք բուսական կամ սինթետիկ ճարպերից պատրաստված քսայուղեր (օրինակ` վազելին), քանզի դրանք քայքայում են լատեքսը։ |
||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||
Հակաբեղմնավորիչ հաբեր | ||||||||||||||||||||||||||||||||||
Հակաբեղմավորիչ հաբերը պարունակում են կնոջ օրգանիզմում արտադրվող միևնույն հորմոններ։ Դրանք կանխում են ձվազատումը և սերմնաբջիջների անցումը պարանոցային լորձով դեպի արգանդի խոռոչ։ |
||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||
Հակաբեղմնավորիչ հաբերը հակացուցված են, եթե. |
||||||||||||||||||||||||||||||||||
ձեր տարիքը 35-ից անց է, | ||||||||||||||||||||||||||||||||||
դուք ծխում եք, | ||||||||||||||||||||||||||||||||||
ունեք սրտանոթային (արյան բարձր ճնշում), լյարդի հիվանդություններ, միգրեն։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Եթե Դուք կերակրում եք կրծքով, դիմեք բժշկի` պարզելու ձեզ հարմար հակաբեղմնավորիչ հաբերը։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Սերմնասպան միջոցներ | ||||||||||||||||||||||||||||||||||
Սերմնասպան միջոցները նյութեր են, որոնք ոչնչացնում են սերմնաբջիջները նախքան արգանդ հասնելը։ |
||||||||||||||||||||||||||||||||||
Դրանք լինում են քսուկների, մոմիկների, հաբերի կամ աէրոզոլային փրփուրի ձևով։ Սերմնասպան միջոցները. | ||||||||||||||||||||||||||||||||||
օգտագործվում են սեռական հարաբերությունից 10-15 րոպե առաջ, | ||||||||||||||||||||||||||||||||||
արդյունավետ են 73-82%-ով 1 ժամվա ընթացքում, | ||||||||||||||||||||||||||||||||||
երբեմն կարող են առաջացնել գրգռվածություն կամ քոր, | ||||||||||||||||||||||||||||||||||
առավել արդյունավետ են այլ հակաբեղմնավորման մեթոդների հետ (օրինակ` պահպանակների)։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Շտապ բեղմնականխում | ||||||||||||||||||||||||||||||||||
Շտապ բեղմնականխման հաբերը (ՇԲՀ) կիրառում են, եթե. | ||||||||||||||||||||||||||||||||||
հակաբեղմնավորիչ մեթոդի կիրառումը ձախողվել է։ | ||||||||||||||||||||||||||||||||||
անպաշտպան սեռական հարաբերությունը տեղի է ունեցել ամենաշատը 5 օր առաջ։ |
||||||||||||||||||||||||||||||||||
Ճիշտ օգտագործման դեպքում մեթոդի արդյունավետությունը 74-75% է։ | ||||||||||||||||||||||||||||||||||
ՇԲՀ հետաձգում են ձվազատումը, խոչընդոտում ձվաբջջի բեղմնավորմանը, իսկ բեղմնավորման դեպքում` ձվաբջջի ներդրումն ու սերտաճն արգանդի լորձաթաղանթում։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Եթե ՇԲՀ փաթեթը պարունակում է 2 հաբ, ապա առաջինը պետք է ընդունել անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հնարավորինս շուտ, առավելագույնը 120 ժամվա (5 օրվա) ընթացքում, իսկ երկրորդը` առաջին հաբը ընդունելուց 12 ժամ անց։ |
||||||||||||||||||||||||||||||||||
ՇԲՀ-երի օգտագործումից հետո կարող են դիտվել ցավ որովայնում, թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, կրծքագեղձի լարվածություն և հեշտոցից անկանոն արտադրություն կամ արյունահոսություն։ |
||||||||||||||||||||||||||||||||||
ՇԲՀ-երը չեն պաշտպանում սեռավարակներից, ներառյալ` ՄԻԱՎ-ը։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Եթե դաշտանը չի սկսվում ակնկալվող ժամկետից մեկ շաբաթ անց, այցելեք բժշկի` Ձեր վիճակը գնահատելու և հավանական հղիության հետ կապված խնամքը կազմակերպելու համար։ |
||||||||||||||||||||||||||||||||||
ՇԲՀ-երի օգտագործումը խորհուրդ չի տրվում էպիլեպսիայով, սրտանոթային կան երիկամային հիվանդություններով, միգրենով, շաքարախտով և արյան բարձր ճնշմամբ տառապող կանանց։ |
||||||||||||||||||||||||||||||||||
Մի′ օգտագործեք ՇԲՀ, եթե վստահ եք, որ հղի եք, քանի որ դրանց կիրառումն ապարդյուն կլինի։ |
||||||||||||||||||||||||||||||||||
Դիմեք բժշկի, եթե. |
||||||||||||||||||||||||||||||||||
ունեք անսովոր քիչ դաշտանային արյունահոսություն (հնարավոր հղիություն), | ||||||||||||||||||||||||||||||||||
դաշտանը չի սկսվում վերջին դաշտանից հետո 4 շաբաթվա ընթացքում (հնարավոր հղիություն), | ||||||||||||||||||||||||||||||||||
ունեք որովայնի ստորին հատվածի ուժեղ ցավեր (հնարավոր արտարգանդային հղիություն)։ | ||||||||||||||||||||||||||||||||||
Պատրաստել են` Կ.Կ.Առուստամյանը Ն.Օ.Բասենցյանը ՄՄԱՊԳՀԿ, Մաշտոցի 22 www.morevmankan.am |
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն